Մոսկվայում և Մոսկվայի մարզում մառախուղի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ: Տվյալները ներկայացնում է Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնը ։ Նախազգուշացումը գործում է նոյեմբերի 2-ի ժամը 21.00-ից մինչև նոյեմբերի 3-ի ժամը 10.00-ն:
Զգուշացման մեջ նշվում է, որ գիշերը որոշ վայրերում սպասվում է մառախուղ։ Մոսկվայում գիշերը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -1°C, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև -2°C։
Նոյեմբերի 3-ի երեկոյան Մոսկվայի մարզի որոշ շրջաններում կանխատեսվում է սեզոնի առաջին թաց ձյունը։

