Թուրքիայի Իզմիր նահանգում գտնվող պողպատաձուլական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Ըստ թուրք առաջնորդի՝ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են։
Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Էրդողանը հայտարարել է, որ միջադեպից անմիջապես հետո Իզմիր են մեկնել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Պայթյունի հետ կապված սկսվել են դատական և վարչական վարույթներ։ Էրդողանն ընդգծել է, որ իշխանությունները մտադիր են պարզել ողբերգության հանգամանքները, բացահայտել հնարավոր խախտումները և որոշել պատասխանատվությունը։
Պայթյունը որոտացել է պողպատի գործարանում նոյեմբերի 9-ին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին վեց զոհվածների մասին և այն մասին, որ փլատակների տակ կարող են մարդիկ մնալ:

