• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Արարատ Միրզոյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
10/11/2026
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Եթե Ադրբեջանը մտահոգ է՝ ՀՀ Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ, կասկածները փարատելու ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե՝ չստորագրումը». Միրզոյան
0
SHARES
7
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով, որպես պատվավոր հյուր, մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:

Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակը և Երևանից փոխանցել իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Սակայն այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը։

Մեր Առաջին Հանրապետությունը ևս ծնունդ է առել 1918 թվականին՝ պատերազմի և խորագույն ցնցումների պայմաններում։ Մենք ևս գիտենք, թե ինչ է նշանակում տոկունությամբ և հաստատակամությամբ պաշտպանել ինքնիշխանությունը և դիվանագիտությունը դիտարկել որպես ազգային գոյատևման, անկախ պետականության շարունակականության ապահովման, խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության պայմաններում ապրելու մեր իրավունքի պաշտպանության կարևորագույն գործիք։

Պատմական այս ընդհանրություներից անդին՝ Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդներին կապում են ջերմ պատմություններ։

Դեռևս 19-րդ դարում Տարտուի համալսարանում ուսանել են հայ ուսանողներ և մտավորականներ, որոնցից ոմանք հետագայում նշանակալի ավանդ են ունեցել հայ կրթության, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում։ Իսկ 1906 թվականին հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է իր հայտնի «Էստոնական երգ» բանաստեղծությունը։

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Այսօր մեր գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդնտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության նոր փուլ։

Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին։

Եվ վերջում, սիրելի՛ բարեկամներ, ինչպե՞ս կարող էի այսպիսի հրաշալի առիթով այցելել Էստոնիա և ինձ հետ չբերել հայկական ոգու մի փոքրիկ մասնիկ։ Հուսով եմ՝ այսօր ավելի ուշ հնարավորություն կունենաք վայելելու հայկական գինին ու կոնյակը, և մենք միասին բաժակ կբարձրացնենք մեր պետությունների հարատևության ու մեր երկրների միջև ամուր բարեկամության համար»։

Վերջին նորություններ

  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
  • Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Արարատ Միրզոյան
  • Ռուբիոն Հեգսեթի հնարավոր իմպիչմենտն անարդար է անվանել
  • Որտե՞ղ նոյեմբերի 10-ին լույս չի լինելու․ ՀԷՑ-ը հրապարակել է հասցեների ցանկը
  • Դժվարանցանելի ճանապարհներ․ փրկարարները բազմաթիվ կանչեր են ստացել

Արխիվ

  • Նոյեմբերի 2026
  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.