Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Վաշինգտոնը չկատարի Թեհրանի բոլոր յոթ պայմանները, «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Մենք հայտարարել ենք մեր յոթ պայմանները, որոնք արտացոլում են Իրանի ժողովրդի իրավունքները։ Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև այդ պայմանները չկատարվեն», — ասել է Ռեզային։
Խորհրդի ղեկավարը նշել է, որ Թեհրանը իր պահանջները հայտնել է ԱՄՆ-ին և ակնկալում է ուղղակի և հստակ պատասխան։

