ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։
Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

