Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
«Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեղախցիկներ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

