ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից հետո համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։
«Կարծում եմ՝ առաջընթաց է գրանցվել… Մարդիկ չէին հավատում, որ մենք կկարողանանք վերսկսել եռակողմ բանակցությունները։ Մենք վերսկսեցինք դրանք և համաձայնեցինք նոր հանդիպման», — CNN-ին ասել է Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո։
Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո։

