Խորհրդարանական նիստի ժամանակ խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը ռուսերենով բողոքել է, որ մրսում է շենքում ջեռուցման բացակայության պատճառով։
Նիստի տեսանյութը հրապարակվել է ուկրաինական Strana.ua լրատվական կայքի կողմից։
«Սարսափելի է», — ռուսերենով ասել է Ստեֆանչուկը։ Այնուհետև նա անցել է ուկրաիներենի։ «Սարսափելի։ Սարսափելի։ Ցուրտ է», — հավելել է Ռադայի խոսնակը։
Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր և Ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Հետմանցևը հայտնել էր, որ Ուկրաինայի խորհրդարանում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման անջատումներ են լինում։
Սեպտեմբերի սկզբին Գերագույն Ռադայի պատգամավոր Սոլոմիա Բոբրովսկան կոչ էր արել քաղաքացիներին պատրաստվել դժվար ձմռանը, լքել Կիևը և վառելափայտ գնել։

