Ավելի քան վեց տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, իսկ ավելի քան վեց տարի ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փոխհատուցելու պահանջը դատարանը մերժել է։ Գրում է «Փաստինֆո»-ն։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության։ Հայցադիմումով դատավոր Դավիթ Գրիգորյանը պահանջում է ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ բռնագանձել 8 մլն ՀՀ դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցում։

