Թբիլիսիի ծայրամասում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, և շարունակվում են ևս երեք մարդու որոնումները, հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Թբիլիսիի Պոնիչալա թաղամասի բնակելի շենքում։
«Հայտնաբերվել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմիններ… շարունակվում են ևս երեք մարդու որոնումները», — լրագրողներին ասել է Մգեբրիշվիլին։
Փրկարարները շարունակում են որոնողական-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում։ Տեղակայվել են համապատասխան ստորաբաժանումներ և մասնագիտացված տեխնիկա։

