Ֆրանսիայի նախագահի թեկնածու և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ չի պլանավորում մեկնել Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու, քանի որ չի պլանավորում արտասահման մեկնել ընտրարշավի ընթացքում։
«2017 թվականին (երբ Լը Պենը նույնպես մասնակցում էր ընտրություններին – խմբ.) ես բազմաթիվ արտասահմանյան ուղևորություններ եմ կատարել, և այս փորձը համոզեց ինձ, որ չպետք է դա անեմ 2027 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Կարծում եմ՝ արտասահմանյան ուղևորություններ չեմ կատարի։ Սա գիտակցված որոշում է», — ասել է Լը Պենը France 2-ի եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին Կիև մեկնելու իր դժկամության մասին։
Քաղաքական գործիչը նաև կրկնել է, որ չի մտադրվում շարունակել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրել, եթե ընտրվի նախագահ։
«Ֆրանսիան արդեն 6 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային։ Ավելին, այն մասնակցում է 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկին, որից 19 միլիարդ եվրոն Ֆրանսիայի մասնաբաժինն է։ Սա արդեն զգալի գումար է», — նշել է Լը Պենը՝ հավելելով, որ Ֆրանսիան գտնվում է բյուջետային դժվարին իրավիճակում։

