Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ: