ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ազատել է վեց դեսպանների արտասահմանյան երկրներում և հանրապետության առաքելության ղեկավարին ՆԱՏՕ-ում, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Վարչապետի առաջարկության հիման վրա և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Արման Իսրայելյանը հետ է կանչվում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից», — ասվում է հայտարարության մեջ։
Այլ հրամանագրերով ազատվել են Նիդեռլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը, Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ինչպես նաև Հունաստանում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Ազատվել են նաև Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, ինչպես նաև Կանադայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ճամայկայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը։
Դեսպանների հետկանչի պատճառները չեն հաղորդվել։

