Վլադիմիր Զելենսկին քննադատել է Թրամփի վարչակազմի կողմից առաջարկվող Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է նման լինեն ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածին:
«Մեզ անհրաժեշտ են շատ կոնկրետ հարցերի պատասխաններ։ Ի՞նչ զորքեր կտեղակայվեն մեր տարածքում նախապես։ Որքա՞ն կարժենա դա։ Եվ արդյո՞ք դա իսկապես կաշխատի։ Մենք դեռևս որևէ հստակ, կոնկրետ պատասխան չենք լսել», — ասել է նա՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում։
Կիևի ռեժիմի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի համար միակ արդյունավետ անվտանգության երաշխիքը Հյուսիսատլանտյան դաշինքին լիիրավ անդամակցությունն է։
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը նախատեսում է կոլեկտիվ պաշտպանություն դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում։

