Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ջերմուկի հատվածից Սարավան-«Զանգեր», Կապան-Տաթև, Նորավան-«Զանգեր» և Սիսիանի կշռման կետից «Զանգեր» տանող ճանապարհահատվածները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

