Գերմանիայի Բունդեսթագի նիստին ներկա դպրոցականներից մեկը քնել է հյուրերի ամբիոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ելույթի ժամանակ, և խորհրդարանի շատ անդամներ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերել նրա ելույթի նկատմամբ, ըստ Phoenix հեռուստաալիքի կողմից հեռարձակված կադրերի։
Մերցը չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել Բունդեսթագում՝ 2027 թվականի դաշնային բյուջեի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ։
Նրա ելույթի ժամանակ օպերատորները եթեր են հեռարձակել հյուրերի օթյակի կադրերը, որոնցում երևում է, որ դպրոցականներից մեկը գլուխը խոնարհած նիրհում է, իսկ մյուս աշակերտները նստած են ձանձրացած ու անջատված տեսքով:
Կանցլերի ելույթն առանց խանդավառության դիմավորել են նաև հենց նիստերի դահլիճում։ Կադրերում նկատելի է, որ պատգամավորների մի մասը հորանջում էր կամ սմարթֆոններում էր, կամ ուրախ ծիծաղում էր ՝ իրար մեջ ինչ-որ բան քննարկելով։
Ընդ որում, Մերցի ելույթին ծափահարել են միայն մի քանի խորհրդարանականներ, իսկ Ուկրաինային հետագա օգնության անհրաժեշտության մասին նրա խոսքերին դահլիճից դժգոհ բղավոց է հնչել։

