«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա սկզբին, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Դանտոնի բնորոշմամբ՝ «հեղափոխությունը խժռեց իր զավակ» Վահան Քերոբյանին, ում փոխարինած Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում հայրենակիցներին (թալինցիներին) առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ։
Պապոյանը իր հետ նախարարություն է բերել երկու անձի` Արագածոտնում ծնված, փոխնախարար Սևակ Միքայելյանին և Տաթևիկ Սարգսյանին։ Ավելորդ է ասել, որ սույն ընկերները հեղափոխությունից հետո ձեռք են բերել տարատեսակ շարժական և անշարժ գույքեր` (Սևակ Միքայելյանը՝ բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա, Տաթևիկ Սարգսյանը՝ ավտոմեքենա) ապացուցելով իրենց առաջնորդի այն համոզմունքը, որ «Ապագա կա՛»»։