Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշումը և օրինական ուժ տվել Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։

