Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես գիտեմ, որ Ադրբեջանն ուղղված է Հայաստանի հետ բոլոր հարցերը լիովին լուծելուն։ Ռուսաստանը ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության ստորագրման և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ Ադրբեջան այցից հետո Փաշինյանին կտեղեկացնի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։