Իրանի արձագանքը Իսրայելին կլինի շատ լավ հաշվարկված և վերջնական. մենք ի տարբերություն Իսրայելի էսկալացիայի չենք ձգտում:
Այս մասին Х-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արակչին։
«14-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը։
Իրանի ուղերձը հստակ է՝ մեր հարևանները մեր առաջնահերթությունն են: Մենք վճռական ենք շարժվել դեպի ուժեղ տարածաշրջան:
Թեհրանում իսրայելական ահաբեկչությանը Իրանի արձագանքը կլինի վերջնական և կլինի չափված և լավ հաշվարկված: Մենք չենք վախենում էսկալացիայից, սակայն չենք ձգտում դրան՝ ի տարբերություն Իսրայելի»,- գրել է նա: