Դատարանը մասնակի բավարարել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները և կրճատել է Աշոտյանի կալանքի ժամկետը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,- գրել թէ փաստաբանը։