Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել և զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ ճշմարիտ դաշինքի ոգով երկկողմանի գործընկերության կառուցման գործում։
Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են լիովին ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում թե՛ Անդրկովկասյան տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագիրը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Այսօր նշվում է պայամանագրի կնքման 27-ամյակը։