Օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,«Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:
Նշված ավտոմեքենայում է եղել ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:
Դեպքի կամ դրա շարժառիթների մասին մանրամասներ չեն հաղորդվում։