• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
05/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ աղքատիկ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել. «Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/09/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ աղքատիկ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի «Ամառային դպրոցը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքից 8 մլն դրամ թանկ է նստել ՀՀ աղքատիկ պետբյուջեի վրա։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2024 թվականի օգոստոսի 19-ից Երևանի և ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ Եղել են հանդիպումներ և քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ՝ մեջբերենք.

«ՀՀ ԱԺ 2024 թ. «Ամառային դպրոցի» (կրթամշակութային) կազմակերպում սույն թվականի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում, ըստ պայմանավորվածության (խմբ.), իրականացվել է մասնակիցների տեղափոխումը հյուրանոցից դեպի ՀՀ Ազգային ժողով 30 անձի համար, ՀՀ Ազգային ժողովից դեպի հյուրանոց՝ 60 անձի համար, իսկ այլ վայրեր՝ 60 անձի համար: Ընթրիքը նույնպես պատրաստվել է 60 անձի համար։ Մասնակիցների ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ և կիրակի օրերին)՝ 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում, ներառյալ՝ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), որը ներառել է՝ սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, զովացուցիչ ըմպելիքներ (նաև բնական), աղանդեր (խմորեղեն), միրգ և այլն. վերջնական պատվերները պետք է լինեն (խմբ.) պատվիրատուի/կազմակերպիչների հետ համաձայնեցմամբ»:

Եղել են այցելություններ թանգարաններ, պատկերասրահ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ռեստորաններ և այլն: 22 մլն դրամը, կթվա, կրթության համար ոչինչ է, նույնիսկ՝ քիչ, սակայն «Ամառային դպրոցի» ծախսերի բացվածքը առավել անլրջացնում է ծրագիրը:

Ինչ են արել «Ամառային դպրոցի» սաները.

«ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում, ներառյալ՝ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 puf բազկաթոռները (փափկաթոռներ)»։ Ծախսերում նշված է, որ գնել են. «կերամիկական բաժակ՝ բռնակով, երկկողմանի, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, շապիկ՝ բամբակյա, չթափանցող, հաստ կտորից և կարճաթև, գույնը՝ սպիտակ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ոճը՝ «Պոլո», երկկողմանի տպագրությամբ, քանակը՝ 180 հատ, գինը՝ 5000 ՀՀ դրամ։

Էկոպայուսակ՝ տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 3500 ՀՀ դրամ։ 4 տեսակ ինքնակպչուն՝ յուրաքանչյուրից 70 հատ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ընդհանուր՝ 280 հատ, գինը՝ 450 ՀՀ դրամ։ Էջանշան՝ երկկողմանի տպագրությամբ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 350 ՀՀ դրամ։ Ֆոտոշրջանակ նկարվելու համար՝ «կանգնող» ոտքերով, 1 հատ, գումարը՝ 75.000 ՀՀ դրամ»։

ԱԺ «Ամառային դպրոցի» համար կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ հատկացվել է 24 մլն դրամ՝ գրեթե 60 հազար դոլար։ Մեկ այլ պայմանագրով էլ ՀՀ Ազգային ժողովի՝ 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների սննդի/ընդմիջման ապահովման ծառայությունների ձեռքբերման պայմանով 1 մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։

Ահա, թե ինչպես է ԱԺ աշխատակազմը ֆինանսներ հատկացրել «Ամառային դպրոցի» համար, որը ժամանակավոր բնույթի ծրագիր է և կրել է շփումների մակարդակի զրույց, ոչ թե լուրջ դասընթաց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Tags: նիկոլ փաշինյանTribune.amհեծանիվ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

05/06/2025
Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական քաղաքականությունը, հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին՝ երբեք թույլ չտալ ազգային հիմնասյուների սասանումը
Քաղաքականություն

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը բավական թեժ է եղել. «Փաստ»

05/06/2025
Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»
Լրահոս

Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»

05/06/2025
Արփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Արփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»

05/06/2025
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել․ «Հրապարակ»
Բանակ

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել․ «Հրապարակ»

05/06/2025
Արարատ Միրզոյանն արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված. «Ժողովուրդ»

05/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

05/06/2025
Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական քաղաքականությունը, հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին՝ երբեք թույլ չտալ ազգային հիմնասյուների սասանումը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը բավական թեժ է եղել. «Փաստ»

05/06/2025
Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»

Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»

05/06/2025
Արփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»

Արփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»

05/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In