ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում այսօրվա ընդդիմությանը։
«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը վստահ է՝ եթե ՔՊ-ն հնարեր, թե որը կլիներ իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ։
Լրագրողի դիտարկմանը՝ կարո՞ղ է դուք եք հնարել՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք ենք իրենց հնարել»։
«Իսկ Բագրատ Սրբազա՞նը»,- հետաքրքրվեցին լրագրողները։
«Վա՜յ, վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է։ Չգիտեմ ինչով է ավարտվելու, բայց ես մեճ հաճույք եմ ստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։