Ղազախստանը պատրաստ է շարունակել Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար: Այս մասին, turantimes.kz կայքի փոխանցմամբ, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հիշեցնենք, որ մայիսին Ալմաթիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել էին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը։