Ցանկացած սցենարի պատրաստ եմ, կալանքի պատրաստ եմ, մեր արդարության համար եմ մարտնչում, իր գորոծվ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
«Ընտրության թեման հանվում է, սա քաղաքական որևէ գործառույթի մեջ մտնում»,- ասաց Առուշանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյեք իր նկատմամբ կատարվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:
«Որոշումը եղել է 2022թ.-ին: Փաստաբանները բողոքարկել են: Բողոքը չի անցել: Այստեղ նաև սկզբունքային մոտեցումներ կան: Եթե ժողովուրդը գնացել է իմ կալանքում եղած ժամանակ ինձ է ընտրել, բարոյական չէ ստորագրեմ կամ դուրս գամ, այն դեպքում, երբ օրենքով նման բան չկա: Ինձ պրոբացիան ոչինչ չի ուղարկել, ավագանուն է ուղարկել, ավագանին էլ լիազորություն չունի: Ինձ համար բարոյական չէ կալանքից խուսափելու համար հետքայլ անել»,-նշեց Առուշանյանը:
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։