Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» (նկատի ունի ՌԴ սահմանապահների հեռացումը-Խմբ.) կազդի երկրի անվտանգության վրա. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ճեպազրույցում արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակի այն հայտարարությանը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ:
«Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին», – ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ երկու երկրների սահմանապահ ծառայությունների գծով իրականացվում է մասշտաբային և արդյունավետ փոխգործակցություն:
«Դա, ինչպես երևում է, նյարդայնացնում է Երևանում որոշ քաղաքական գործիչների», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: