Սեպտեմբերի 12-ին,16-ի կեսօրից հետո,13-14-ը և 17-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը կնվազի 5-6 աստիճանով։
Երևանում՝ սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։