Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը. «Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»։
Նա նաև ասաց, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպի, մանավանդ, որ այդքան զազրախոսել են. «Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»։