«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան»,–Tert.am-ին տեղեկացրել են դատախազությունից։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 489 մլն 160 հազար դրամի դիզելային վառելիք: