• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
21/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
18/09/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, և անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի: Դե իսկ ուսումնական պրակտիկան էլ անցել է հենց նույն Ազգային ժողովում, որտեղ աշխատակազմի ղեկավար է:

Այս տեղեկությունները փորձեցինք նախ ճշտել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից: Սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում ուղարկեց, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որևէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Բայց հանրային շահն այստեղ առավել կարևոր է. ուստի «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես միշտ, առաջնորդվում է հանրային շահով:

Հարցաշար ուղարկեցինք նաև Ազգային ժողով՝ Դավիթ Առաքելյանից հետաքրքրվելով՝

«1. ի՞նչ առաջադիմությամբ եք սովորել ԳԱԱ-ում
2. ի՞նչ հաճախականությամբ եք մասնակցել դասապրոցեսներին
3. որքա՞ն եք բացակայել դասաժամերից և ի՞նչ հիմնավորմամբ են դրանք հարգելի համարվել
4. մագիստրոսական թեզի պաշտպանությունն ինչպե՞ս է անցել, ո՞վ կամ ովքե՞ր են ղեկավարել Ձեր թեզը
5. ո՞րտեղ եք անցել ուսումնական փորձառությունը (պրակտիկան) և ո՞ւմ ղեկավարմամբ
6. ուսումնական փորձառության (պրակտիկա) ի՞նչ արդյունք եք գրանցել»:

Այս հարցերին պատասխանել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը՝ հայտնելով, որ Դավիթ Առաքելյանն իր ուսումնական պրակտիկան անցկացրել է ԱԺ-ում, իսկ մյուս հարցերին խուսափել է պատասխանելուց՝ թերևս ասելիքի բացակայության կամ իրականությունը թաքցնելու հիմքով:

Նկատենք, որ Դավիթ Առաքելյանի պաշտոնի անձնագրով նա պարտավոր է ամեն օր ներկայանալ աշխատանքի, և անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքում համատեղել իր կարևոր աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ: Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար և ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս երևույթը համարեց «կրիմինալ խնդիր»:

«Եթե մարդ դասի չի գնում և ավարտում է, օրինախախտում է», – նշեց նա:

Մենք հարցում ուղարկեցինք նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով պարզաբանել, թե այս որակի կրթությանը ի՞նչ գնահատական ունի պետական գերատեսչությունը: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:

Իսկ հիմա Դավիթ Առաքելյանի մասին՝ ով է նա, ինչ անցյալ ունի:
Նախ նկատենք, որ նրա կենսագրությունը հրապարակված չէ ԱԺ կայքում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից ուղարկել են Առաքելյանի կենսագրությունը, որը, մեղմ ասած, աղքատիկ է. 32 ամյա Առաքելյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2019 թվականից՝ 27 տարեկանից: Նա տարեսկզբից աշխատանքի է անցել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի գրասենյակում՝ որպես փորձագետ, թեև, ըստ դիպլոմի, գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի ստանդարտացման մասնագետ է, և անհասկանալի է, թե նախ, ինչպես է փորձագետ նշանակվել, եթե կյանքում որևէ աշխատանքի փորձառություն չի ունեցել, ապա նաև, թե ինչով է զբաղվել Ալեն Սիմոնյանի գրասենյակում: Բայց Առաքելյանը նաև ունեցել է մասնագիտական առաջխաղացում և 2 տարի անց դարձել է ԱԺ նախագահի օգնական: Մոտավորապես 1.5 ամիս աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, երբ Ալեն Սիմոնյանը փոխարինում էր ՀՀ նախագահին, այնուհետև նախորդ տարվա փետրվարից մինչ օրս աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է:

Այսինքն՝ Դավիթ Առաքելյանը հեղափոխական իշխանության տիպիկ ներկայացուցիչ է. մինչ 2018 թվականը անգործ է եղել, բայց Ալեն Սիմոնյանի շտաբում ինքնադրսևորվելուց հետո կյանքը գլխիվայր շուռ է եկել»։

Tags: Tribune.amԱԺ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ, չկա պետություն. Փաշինյանի թեզը. տեսանյութ
Քաղաքականություն

Հրատապ. Փաշինյանը պատասխանում է հարցերին. ՈւՂԻՂ

21/08/2025
Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի մի հատվածը
Լրահոս

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

20/08/2025
Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում
Քաղաքականություն

Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում

20/08/2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը
Քաղաքականություն

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

20/08/2025
Համախմբելու աշխատանք դեռ չեմ արել, ինչքան արել եմ՝ ստացվել ա իմ մոտ. Դավիթ Համբարձումյան
Քաղաքականություն

Համախմբելու աշխատանք դեռ չեմ արել, ինչքան արել եմ՝ ստացվել ա իմ մոտ. Դավիթ Համբարձումյան

20/08/2025
Ժեստուլյացիան. Բագրատ սրբազանն ինչ է հասկացնում, ում է սրտիկ ու պաչիկ ուղարկում
Քաղաքականություն

Ժեստուլյացիան. Բագրատ սրբազանն ինչ է հասկացնում, ում է սրտիկ ու պաչիկ ուղարկում

20/08/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ, չկա պետություն. Փաշինյանի թեզը. տեսանյութ

Հրատապ. Փաշինյանը պատասխանում է հարցերին. ՈւՂԻՂ

21/08/2025
Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի մի հատվածը

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

20/08/2025
Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում

Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում

20/08/2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

20/08/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.