«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնց պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ, իրավունք կունենան ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կրել, պահել և կիրառել։ «Ծառայության հատուկ բնույթով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում են անձամբ ՊՊԾ պետը, պետի տեղակալները։
Այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,- հիմնավորել են այն։ Այս որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել համակարգում, սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին և հնարավորություն է տալիս, որ իրեն ուղեկցող ՊՊԾ պետն ու տեղակալները զենք կրեն»։