Այսօր մեր հայրենիքում պայքարն այլընտրանք չունի: Այս մասին ուղերձում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենիսիվ հանդիպումների շրջանը։ Ասել եմ և վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում հաղթելու է նա, ով համբերատար է, համառ է և աննահանջ: Ես ստանձնել եմ այս առաջնորդությունը և գնալու եմ մինչև հաղթանակ:
Սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին հանդիպելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նայելու ենք իրար աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, հուսալքության և անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը: Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը», – ասել է նա: