Երևանը «արհեստականորեն ձգձգում է» Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը, Միլի մեջլիսում պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մինչև օրս Ադրբեջանն ու Հայաստանը տասն անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի մեկնաբանություններով: Երբ մի քանի ամիս անցավ, մենք բնականաբար սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք ստիպված էինք սպասել 70 օր, մինչև նրանցից ստացանք վերջնական տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել էին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն՝ նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր», – ասել է Ալիևը: