Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրուցում ասաց Արցախի հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը:
«Արցախի թեման տաք պետք է պահել, ես մեր բոլոր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հիմա չպետք է լինեն խմբակցություններ, բոլորը մի խմբակցություն են՝ Արցախի ժողովրդի խմբակցությունը»,- ասաց նա:
Թովմասյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների հետ ոչ մի կապ չկա: