Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Այցի շրջանակում բանակցություններ տեղի կունենան ՌԴ կառավարության ղեկավարի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի միջև։
«Նախատեսվում է դիտարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը»,- ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում: