Հայաստանում են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովը, Անդրեյ Շվեդը, Ռահմոն Յուսուֆը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը։
Նրանք Երևանում են՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Ըստ Գլխավոր դատախազության՝ նիստի օրակարգում, մասնավորապես, ընդգրկված են ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակին, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ապահովմանը վերաբերող հարցեր
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանում անցկացվել է 2007 թվականին: