Ուկրաինայի իշխանությունները դեռ կարող են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները, հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե խոսեմ միանգամայն ուղիղ և անկեղծ, կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որը արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, լինելու է նախորդից ավելի վատ: Հետևաբար, այժմ նրանք հնարավորություն ունեն ընդունելու նման առաջարկը, որը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և, ամեն դեպքում, փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտության այս հատվածին»,- ասաց նա։
Հակառակ դեպքում, շարունակել է Մեդվեդևը, Ռուսաստանի հարձակողական գործողությունները կշարունակվեն։
«Իսկ թե որտեղ կավարտվի այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել: Այդ ամենը ձեռնտու չի լինի ուկրաինական ներկայիս իշխանություններին հնարավորություն: Այնպես որ, նրանք պետք է շտապեն, քանի դեռ նման հնարավորություն կա»,- հավելեց նա: