Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Քահանայապետի և Զելենսկիի հանդիպումը տևել է 35 րոպե։
Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։
Առանձնազրույցից հետո Հռոմի պապն Ուկրաինայի նախագահին բրոնզե հուշատախտակ է նվիրել՝ ծաղկած ծաղկով և «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։
Վոլոդիմիր Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրել է յուղաներկ կտավ՝ «Բուչայի կոտորածը։ Մարիչկայի պատմությունը»։
Քահանահապետի հետ հանդիպումից հետո Զելենսկին և նրա պատվիրակությունը գնացել են Պետքարտուղարություն՝ բանակցությունների։
Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում հանդիպել է նաև 2020 թ. փետրվարին և 2023 թ. մայիսին։ Նրանք նաև երկկողմ հանդիպում են ունեցել 2024 թ. հունիսին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ։
Նախքան Վատիկան մեկնելը Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին Փարիզում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մինչ այդ նա Լոնդոնում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի հետ։