ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։
«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- Armlur.am-ին ասել է նա:
Հարցին՝ ինքն ընդունե՞լ է առաջարկը, պատրա՞ստ է տեղափոխվել գործադիր՝ Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: