• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/10/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ»
0
SHARES
10
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական «ստիպելուց» հետո ՔՊ-ն «կրախի» առաջ է կանգնած. իշխող թիմում թեկնածու չունեն: Միայն հայտնի է, որ նախարար աշխատելու իր համաձայնությունն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հենց ինքը՝ պատգամավորն է հայտնել: Սակայն նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն: Նա 2000 թվականին՝ 27 տարեկանում միայն ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, ստացել իրավագիտության մասնագետի որակավորում, բայց հավակնում է նեղ մասնագիտական կարողություններ պահանջող նախարարություն ղեկավարել:

Հիշեցնենք, որ իշխանությունը պայման ունի գտնել կուսակից, ով կհավակնի այդ պաշտոնին. ընտրյալը պետք է կայացնի իշխանության «սրտի» որոշումները՝ չմտածելով արդարադատության մասին:

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Միայն մեկ տրանսպորտային միջոց՝ Vaz մակնիշի, որը գնել է 2007 թվականին։ Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 800 հազար դրամ:

Արմեն Խաչատրյան հաշվետու տարվա եկամուտը կազմել է 14 մլն 201 հազար դրամ։ Եկամտից 11 մլն 450 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից: Նշենք, որ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի համեմատությամբ, Խաչատրյանի աշխատանքի վարձատրությունը 2023 թվականին գրեթե 3 մլն դրամով ավելացել է. նախորդ 8 մլն 425 հազարը դարձել է 11 մլն 450 հազար դրամ։

Պատգամավորի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն դրամ և 30 հազար դոլար: Քանի որ Խաչատրյանը, որպես եկամուտ, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 757 հազար դրամ և ունի նման մեծ չափի վարկ, կարելի է ենթադրել, որ սա հիփոթեքով ձեռք բերված գույք է։ Սակայն անշարժ գույքի մասին հիշատակում պատգամավորի հայտարարագրում չկա: Որդու՝ Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրում առկա է բնակարան Երևանում, որը ոչ թե սեփականություն է, այլ սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի որդու կողմից։

Հարկ է նշել, որ համաձայն պատգամավորի 2023 թվականի հայտարարագրի՝ որդին աշխատում է ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում՝ որպես փորձագետ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը վերջ է դնելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, սակայն այս մի հարցում էլ Փաշինյանը կրկին բացթողումներ ունի։ Ավելին՝ պետական համակարգը հենց ԽԾԲ-ով էլ աշխատում է։

ՔՊ պատգամավորի որդին 2019 թվականին գնել էր Toyota մակնիշի մեքենա, իսկ 2023 թվականին 2 մլն 250 հազարով ձեռք է բերել Ford մակնիշի ավտոմեքենա։ Որդու հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունի հիփոթեքով բնակարան 42 մլն 500 հազար դրամ արժողությամբ։

Հարկ է նշել նաև, որ Արմեն Խաչատրյանի կինը Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենն է»։

Tags: Tribune.amարդարադատության նախարարարմեն խաչատրյան

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.