• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Իրավունք

Քաղաքացին 100.000 դոլարի «ներդրում» է արել․ ՀՀ-ում աճել է կիբեռհանցագործությունների թիվը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
22/10/2024
/ Իրավունք, Հասարակություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Քաղաքացին 100.000 դոլարի «ներդրում» է արել․ ՀՀ-ում աճել է կիբեռհանցագործությունների թիվը
0
SHARES
18
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300 մարդ, ապա 2022-23 թվականներին տուժածների թիվն անցել է 1100-ը։ Ասուլիսի ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ է նկատվել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ընթացքում և դրանից հետո, քանի որ աշխատանքի մի շարք բնագավառներ տեղափոխվել էին առցանց տիրույթ։ Այժմ նմանատիպ հանցագործությունների համար լայնորեն կիրառվում է նաև արհեստական բանականությունը։ Տարբեր գովազդներում կիրառվում է ոչ միայն հայտնի մարդկանց ձայնը, այլև տեսքը։ Հանցագործներին հաջողվում է անգամ շրթունքների շարժը նմանեցնել իրական խոսքին։

«Պետք է հասկանալ, որ տեխնոլոգիական ցանկացած լավ գործիք կիրառվում է ոչ միայն դրական նպատակներով, այլ նաև հանցագործների կողմից։ Այս տարիներին Հայաստանում ամենամեծ ֆինանսական կորուստը, որն ունեցել է անհատը, եղել է 1 մլն դոլարի կրիպտոարժույթի կորուստը։ Խարդախները, օգտագործելով ծրագրային թերությունները, կարողացել են հասանելիություն ստանալ նրա դրամապանակին և հափշտակություն կատարել։ Մեկ այլ քաղաքացի էլ 100.000 դոլարը գերազանցող ներդրում է կատարել` հույսով, որ կկարողանա կարճ ժամանակահատվածում ավելի մեծ շահույթ ստանալ»,-ասաց նա։

Մկրտչյանն ընդգծեց, որ կիբեռհանցագործությունների տարեկան թիվը կարող է 1100-ից շատ ավելին լինել, քանի որ տուժած մի շարք անձինք ուղղակի չեն դիմում իրավապահներին, իսկ քրեական վարույթներ են նախաձեռնվում միայն դիմումների դեպքերով։

Անդրադառնալով կիբեռհանցագործությունների տեսակներին` Մկրտչյանը նշեց, որ վերջին 2 տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ հատկապես ներդրումային խարդախությունների զոհ են դառնում։ Հանցագործությունների սխեման այն է, որ մարդկանց գովազդների միջոցով շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել` խոստանալով նրանց մեծ դրամական շահույթներ։ Մարդիկ նաև շատ ֆինանսական կորուստներ են ունենում խարդախների` կրիպտոարժույթների ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկներից։

Հաջորդ հանցատեսակը ֆիշինգային եղանակով մարդկանց քարտային հաշիվներից գումար հափշտակելն է, երբ sms հաղորդագրությունների միջոցով անձին հայտնում են, իբր նա ծանրոց ունի, ուղարկում են «ՀայՓոստի» կեղծ էջի հղում, մարդիկ մուտքագրում են իրենց բանկային հաշվի տվյալներն ու դառնում հանցագործության զոհ։ Շատ են դեպքերը, երբ տարբեր հարթակներում մարդիկ իրենց ապրանքները վաճառում են (սկսած կենցաղային տեխնիկայից մինչև ավտոմեքենա), և էլի նրանց հետ կապ են հաստատում ինչ-որ մարդիկ, ներկայանում թե հեռավոր գյուղերից մեկում են գտնվում և առաջարկում են իրենց տրամադրել բանկային տվյալներ, որպեսզի գումարն առցանց փոխանցեն։

Երրորդ ամենատարածված հանցատեսակը՝ երբ մարդուն աշխատանք են առաջարկում. օրինակ` տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր դիտել, մեկնաբանություններ գրել և դրանց դիմաց ստանալ գումար։ Երբ անձը որոշ ժամանակ կատարում է այդ աշխատանքը, նրան հղում են ուղարկում, թե կուտակել է ինչ-որ գումար և արդեն կարող է դա ստանալ։ Մարդիկ,անցնելով հղումը կամ հավաքելով իրենց քարտային տվյալները,կրկին խաբեության զոհ են դառնում։

Մկրտչյանը նշեց, որ փոխարենը զգալի կրճատվել են հեռախոսազանգի միջոցով մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հետ կապված հանցագործությունները։

Նրա խոսքով՝ եթե նախկինում մարդկանց զանգահարում էին և ներկայանալով որպես բանկի աշխատող` հեշտությամբ ստանում նրանց գաղտնաբառը և հափշտակում քարտի վրա առկա ողջ գումարը (կամ նոր վարկեր ձևակերպում), ապա այժմ նման դեպքեր գրեթե չեն գրանցվում։

Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. փաստաթուղթ է ստորագրվել
Ըստ Մկրտչյանի` դա խոսքում է ինչպես ոստիկանության, այնպես էլ մասնավոր սեգմենտի՝ մեդիափորձագետների կողմից արված կանխարգելիչ միջոցառումների մասին։

Tags: Tribune.amկիբեռհանցագործություն

Recent Posts

  • Ռադայի պատգամավորը հարձակվել է Զելենսկու վրա՝ Լուկաշենկոյի հասցեին սպառնալիքից հետո
  • «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում․ Ռուբեն Մելիքյան
  • Ձեր հաղթանակը ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
  • Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում․ Մանե Թանդիլյան
  • Գյումրիում տեղացած ուժեղ կարկտից ավտոմեքենաներ են վնասվել

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.