• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
21/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
23/10/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր, Տարածաշրջան
0
Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև  Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։ 

Քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների վարած ճնշումների, բռնությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։ Եվրախորհրդարանականներն ամոթալի են համարել COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը և ընդգծել՝ բնապահպանական խնդիրների պաշտպանությունը չի կարող տեղի ունենալ մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում։

Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, որոշ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, հնչել են նաև ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքն ապահովելու կոչեր։ 

Պատգամավորները դատապարտել են նաև ադրբեջանական ռեժիմի կողմից ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները՝ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում քննարկումը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Նիկոլա Շմիթի ելույթով։ Հանձնակատարի խոսքով՝մի քանի շաբաթից տեղի ունենալիք COP29  համաժողովն Ադրբեջանի իշխանությունների համար լավ հնարավորություն է ցույց տալու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին։ «COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական շանս կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար աշխարհին ցույց տալու իրենց հավատարմությունը խաղաղությանը»,-ասել է հանձնակատարը և հավելել, որ Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրությունների առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղ գործընթացի առնչությամբ։

Շմիթի խոսքով՝ ԵՄ-ն պետք է բաց պահի իր հաղորդակցության ուղիները և օգտագործի դրանք տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։ 

ԵԺԿ խմբակցության անունից ելույթ ունեցող եվրախորհրդարանական Ֆրանսուա Գզավիյե Բելյամին իր ելույթում նշել է, որ բոլոր այն ադրբեջանցիների կողքին են, որոնք բռնաճշնումների են ենթարկվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ «Պարոն Ալիև, եթե այդքան հավատում եք Ձեր սեփական ուժերին, ինչո՞ւ եք փորձում լռեցնել Ձեզ մարտահրավեր նետող ձայները: Եթե ​​այդքան հավատում եք Ձեր լեգիտիմությանը, ինչո՞ւ եք բռնություն գործադրում»,-նշել է Բելյամին՝ շեշտելով, որ ժամանակն է, որ Եվրոպան վերջապես դուրս գա իր անգիտակից վիճակից։

«COP29-ը հնարավորություն չէ: COP 29-ը սկանդալ է, խայտառակություն, որը կփչացնի շրջակա միջավայրի պաշտպանության պարտավորությունների պատմությունը մի երկրում, որտեղից մենք գազ ենք գնում, ինչը կրկին մեր հավաքական վախկոտության հետևանքն է։  Այսօր ժամանակն է դատապարտել գազային համաձայնագիրը, որը կապում է Եվրահանձնաժողովին Ադրբեջանի հետ, անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառել պարոն Ալիևի և նրա ռեժիմի դեմ և վերջապես ասել, որ ժողովրդավարությունը Եվրոպայի բաբախող սիրտն է: Հայ ժողովրդի կողքին ենք, ովքեր պայքարում են հանուն ազատության, հանուն խաղաղության, հանուն անվտանգության Կովկասի տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,-ասել է ֆրանսիացի եվրախորհրդարանականը։ 

Սոցիալ-դեմոկրատների խմբակցության անունից հանդես եկող եվրախորհրդարանական Յանիս Մատիատիսն իր ելույթում շեշտել է՝ միջազգային հանրությունն ու ԵՄ-ն պետք է խստորեն դատապարտեն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ։

Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության (ECR) անունից հանդես եկող Շերբան Ստուրզան խստորեն դատապարտել է Ադրբեջանում հիմնարար ազատությունների և փոքրամասնությունների իրավունքների խախտումները և ցավալի համարել, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարական և մարդու իրավունքների հարգման միջազգային չափանիշներից։ Իր ելույթում եվրախորհրդարանականը համերաշխություն է  հայտնել հայ ժողովրդին, հատկապես Ադրբեջանի բազմակի ագրեսիայի հետևանքով իրենց տները լքած Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերին։ «Ես դիմում եմ ԵՄ-ին և միջազգային հանրությանը երաշխավորել, որ Ադրբեջանը պահպանի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը։ Այս հակամարտությունը պահանջում է լուծում՝ հիմնված հավասարակշռության և մարդու իրավունքների հարգման վրա՝ ապահովելու տարածաշրջանի և Եվրամիության հարևանության կայունությունը»,-նշել է Ստուրզան։

«Պատրիոտներ հանուն Եվրոպայի» խմբակցության անունից ելույթ ունեցող Ջորդան Բարդելան անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում փորձում է ապակայունացման ռազմավարություն իրականացնել և դա որակել է որպես հարձակում Ֆրանսիայի ինքնիշխանության և քաղաքացիական խաղաղության դեմ։ Ըստ ֆրանսիացի պատգամավորի՝ Ֆրանսիան թիրախավորվում է,  քանի որ օժանդակում է Հայաստանին և մի շարք այլ քրիստոնյա պետությունների։ «Ադրբեջանական ռեժիմը, որը հարստացել է  գազի համար Եվրոպայի կողմից իրեն վճարվող գումարներով և սուլթան Էրդողանի աջակցությամբ, ուժեղացնում է իր ռազմական գործողությունները՝ Կովկասում Հայաստանին թուլության և մեկուսացման մեջ պահելու համար։ Այս իրողությունն այլևս չի կարելի միտումնավոր թաքցնել վախկոտությամբ կամ անտեսելով Էրդողանի և նրա դաշնակիցների էքսպանսիոնիստական նկրտումները», – հայտարարել է Բարդելան՝ ընդգծելով, որ հայերի արյունն ավելի թանկ է, քան գազը։ 

Գերմանիայից եվրախորհրդարանական Միքայել Բլոսն Ադրբեջանը կոչել է ֆոսիլային ավտոկրատիա, ֆրանսիացի Մարի Տուսանը հիշեցրել է, որ ադրբեջանական վարչակարգը փորձում է լռեցնել իրենց, բայց իրենք չեն լռելու, քանի որ բնապահպանության խնդիրները մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում երբեք չեն լուծվի։ 

Եվրախորհրդարանականներն Ադրբեջանի հետ Եվրոպական հանձնաժողովի գազային պայմանագիրը համարում են բարոյական մեծ սխալ և կոչ անում վայրկյան առաջ դադարեցնել այն։ Պատգամավորներից շատերն էլ կոչ արեցին բոյկոտել COP29-ը՝ հիշեցնելով,  որ հուսալի գործընկերը ոչ միայն տնտեսական շահերի համար է, այլև պետք է նույն արժեհամակարգի կրողն ու կիսողը լինի։ 

ԵԽ իտալացի պատգամավորը հիշեցրել է մեկ տարի առաջ ԼՂ հայերի էթնիկ զտումները և այն հանգամանքը, որ ԵՄ-ի արձագանքը դրան եղել է շատ երկչոտ։  Պատգամավորն անընդունելի է համարել, որ գազի մատակարարումներն Ադրբեջանից դեպի Եվրոպա շարունակվում են՝ հարստացնելով մի երկրի, որը բացարձակապես արհամարհում է օրենքի գերակայությունը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Tags: Tribune.amադրբեջանԵՄբաքուcop29եվրախորհրդարան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş
Լրահոս

Ես գետնի տակը կմտնեի, ամոթ ինձ, եթե դուրս գայի կալանքից՝ Լիդիայից հետո, շնորհակալություն ձեզ

21/08/2025
Դառանք ահաբեկի՞չ, ու՞մ ենք ահաբեկել. ինչ է կատարվում սրբազանի դատին
Լրահոս

Դառանք ահաբեկի՞չ, ու՞մ ենք ահաբեկել. ինչ է կատարվում սրբազանի դատին

21/08/2025
Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş
Լրահոս

Ինձ ու Միքայել սրբազանին ձայնագրել են խցում ու կցել գործին, մեղկ և եղկ. Բագրատ սրբազան

21/08/2025
Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş
Լրահոս

Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş

21/08/2025
Հավատացել են, որ թուրքական TAJ ֆիրմայի չստիկ են հագնելու՝ էժան գնով. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս

Հավատացել են, որ թուրքական TAJ ֆիրմայի չստիկ են հագնելու՝ էժան գնով. Նաիրա Զոհրաբյան

21/08/2025
Քաշքշոց՝ դատարանի բակում. Ոստիկանը հարվածեց քաղաքացուն
Լրահոս

Քաշքշոց՝ դատարանի բակում. Ոստիկանը հարվածեց քաղաքացուն

21/08/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş

Ես գետնի տակը կմտնեի, ամոթ ինձ, եթե դուրս գայի կալանքից՝ Լիդիայից հետո, շնորհակալություն ձեզ

21/08/2025
Դառանք ահաբեկի՞չ, ու՞մ ենք ահաբեկել. ինչ է կատարվում սրբազանի դատին

Դառանք ահաբեկի՞չ, ու՞մ ենք ահաբեկել. ինչ է կատարվում սրբազանի դատին

21/08/2025
Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş

Ինձ ու Միքայել սրբազանին ձայնագրել են խցում ու կցել գործին, մեղկ և եղկ. Բագրատ սրբազան

21/08/2025
Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş

Սրբազանը թուրքերենով դիմեց՝ Böyle Başa Böyle Tıraş

21/08/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.