Շատ կարևոր են ձեր նշած լոգիստիկ նախագծերը, դրանք կարևոր են հատկապես տարածաշրջանային համագործակցության առումով․ BRICS+-ի գագաթնաժողովում ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որով ՀՀ վարչապետն առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել՝ արձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հաճելի է արձանագրել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Դա է ճիշտ ճանապարհը դեպի խաղաղության պայմանագիր»,- ասաց Պուտինը։
Պուտինը նաև նկատել է, թե ինչպես են Ալիևն ու Փաշինյանը շփվել նիստի ընթացքում։ Նա գովեց կարծիքների փոխանակումը. «Սա դրական է մեր միջոցառման համար»։