Դատախազությունն ուսումնասիրել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանի գույքը։
«Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ Հովհաննես Սահակյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում և հայտարարագիր ներկայացնելու։
Նրանք դատախազություն պետք է ներկայանան հոկտեմբերի 31-ին: