Ադրբեջանը կանոնավոր քաղաքական երկխոսություն է վարում ՆԱՏՕ-ի հետ և զարգացնում է քաղաքական համագործակցությունը դաշինքի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ՝ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության մեջ ներդրում ունենալու համար:
Այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Անար Մութալիմովը:
«Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ-ի հետ քաղաքականապես ակտիվ համագործակցությանը տարբեր հարցերի շուրջ ։
Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության նշանակությունը պահպանելու հարցում։
Այն վստահելի գործընկեր է ինչպես անվտանգության, շրջակա միջավայրի, խաղաղության և անվտանգության ոլորտում բարեփոխումների համար, այնպես էլ էներգետիկ անվտանգության ոլորտում»,-ասել է Անար Մութալիմովը: