Ամերիկյան Օռլանդո քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Հելոուինի տոնակատարության ժամանակ։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, ոստիկանությունը հաղորդումներ է ստացել, որ ուրբաթ առավոտյան Օռլանդոյի կենտրոնում 2 մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել:
Օռլանդոյի ոստիկանապետ Էրիկ Սմիթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դեպքի վայրում ձերբակալվել է 17-ամյա կասկածյալ: Ոստիկանությունը հայտնել է, որ շարժառիթը դեռևս պարզված չէ: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։