«Գելափ»-ը հրապարակել է իրականացրած հարցումների տվյալները:
Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ:
ՔՊ-ի օգտին կքվեարկի քաղաքացիների 16%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6.4%-ը, ԴՕԿ-ի օգտին՝ 5,9%-ը, «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին 2,2%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 2,1%-ը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 1,5%-ը, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության օգտին ՝ 0.3%-ը, «Լուսավոր Հայաստանի» օգտին 0,3%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝ 0,2%-ը, Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին ՝ 0,2%-ը, այլ՝ 1,2%-ը:
Հարցվածների 30,1%-ը, նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, 17,1%-ը դժվարացել է պատասխանել: Հարցին հրաժարվել է պատասխանել 11,5%-ը, «ոչ մեկի օգտին պատասխանել է հարցվածների 4,6 %-ը: