«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի սահմանով մեկնել է Ուկրաինա, որտեղ տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում գումարի դիմաց մասնակցել է մարտերին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր: